ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Չինաստանի հետ առևտրային բանակցություններից չինական կողմի ենթադրվող կիբերլրտեսությունը դադարեցնելու պահանջը։ Նա նպատակ ունի վերջ դնել երկրների միջև առևտրային տուրքերի վերաբերյալ հակասություններին։ Այս մասին տեղեկացնում է The Financial Times-ը։
Ինչպես նշում է պարբերականը, այդկերպ ամերիկյան առաջնորդը մեղմել է իր վարչակազմի դիրքորոշումը, որի էությունը հանգեցվում էր այն մեղադրանքներին, թե չինական իշխանություններն իբր իրականացրել և ֆինանսավորել են կիբերգրոհներ ԱՄՆ ընկերությունների դեմ։
Ավելի վաղ ԱՄՆ-ում ասել էին Չինաստանի հետ առևտրային բանակցություններում վերջնագիծ դուրս գալու մասին, տեղեկացնում է RT-ն։