Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններին։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
Սպիտակ տան ղեկավարը երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակման փաստը անվանել է «մեծ քայլ»:
«Դա շատ մեծ ու շատ դրական քայլ էր: Եթե նրանք անհրաժեշտ համարեն իմ մասնակցությունը, ես պատրաստ եմ դրան»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռուսաստանն ու Ուկրաինան ազատ են արձակել 35-ական դատապարտյալի և կալանքի տակ գտնվող անձի: