Տրիպոլիի բախումների հետևանքում 5 մարդ է մահացել

Reuters լրատվականը հաղորդում է, որ Տրիպոլիի հարավում տեղի ունեցած բախումների ժամանակ Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆա Խաֆթարի բանակից 5 մարդ է  մահացել:
Լիբիայում ներկայումս տիրում է անիշխանություն. տարբեր զինված խմբեր փորձում են հաստատել իրենց իշխանությունը:
Նաև նշվում է, որ Խաֆթարի ուժերը վերահսկողություն են սահմանել Թարհունա և Էլ-Ազիզիա քաղաքներում:
Ապրիլի 4-ին մարշալը հրաման է տվել գրոհել Տրիպոլին:

Ամենաթարմ