Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատասխանեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե Թուրքիան, ի վերջո, մեր թշնամի՞ն է, բարեկա՞մն է, թե՞ հարևանն է։
Փաշինյանն ասաց, որ ինքը բազմիցս է անդրադարձել այս հարցին ու նշեց, որ Թուրքիան մեր թշնամին է, բայց նաև մեր հարևանն է։
Հետո նա սրան ավելացրեց, որ թշնամիները միշտ էլ հարևաններն են լինում, իսկ տարածաշրջանից դուրս թշնամիներ ունեն միայն գերտերությունները։
Իր պատասխանի վերջում էլ վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ թշնամանքը կա, բայց եկել է ժամանակը այն կառավարելու, քանի որ այդ թշնամանքը եթե չի կառավարվում, ապա աճելով կարող է ինչ-որ պահի պայթել։
