ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարսկերեն քննադատել է Իրանի իշխանություններին։ Այս մասին հաղորդագրությունը նա հրապարակել է Twitter-ի իր էջում։
«Կոռուպցիայի 40 տարի։ Ճնշումների 40 տարի։ Ահաբեկչության 40 տարի։ Իրանի ռեժիմը ստեղծել է միայն «ձախողման 40 տարի»։ Այդքան երկար տառապող իրանցի ժողովուրդն ավելի պայծառ ապագայի է արժանի»,-գրել է Թրամփը։
Նա հաղորդագրությունը կրկնօրինակել է նաև անգելերն։
Պարսկերենը (ֆարսի) Իրանի պաշտոնական լեզուն է։
۴۰ سال فساد. ۴۰ سال سرکوب. ۴۰ سال ترور. رژیم ایران فقط موجب #چهل_سال_شکست شده است. مردم ایران که مدتهاست در رنجند شایسته آینده روشن تری هستند pic.twitter.com/nKMQCHQFCZ
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 11, 2019