fbpx
Աշխարհ

Թրամփն ու Բայդենը բանավեճ կունենան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նախագահի թեկնածու Ջո Բայդենը նոր բանավեճ կանցկացնեն միմյանց հետ։

Դրանում իր մասնակցությունը հաստատել է նաև Թրամփը։ Սակայն, ԱՄՆ ներկայիս նախագահը բանավեճի նոր կանոնները համարում է անարդար։

Ըստ նորամուծության՝ հաղորդավարի 6 հարցերին պատասխանելու ընթացքում միացված է լինելու միայն պատասխանող կողմի խոսափողը։ Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրվում է 2 րոպե։ Սահմանված հարցերից հետո արդեն կսկսվի բանավեճը։

Ընտրություններից առաջ վերջին հեռուստաբանավեճը կկայանա հոկտեմբերի 22-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ