ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որով Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին հրավիրել է Հարավային և Հյուսիսային Կորեաները բաժանող ապառազմանակացված գոտում հանդիպելու:
«Մի քանի շատ կարևոր հանդիպումներից հետո, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սիի հետ, ես Ճապոնիայից կմեկնեմ Հարավային Կորեա: Այնտեղ գտնվելու ընթացքում, եթե Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմը տեսնի այս գրառումը, ես նրան կցանկանայի հանդիպել սահմանին՝ ապառազմականացված գոտում, որպեսզի նրա ձեռքը սեղմեմ և ասեմ՝ ողջույն», – գրել է ԱՄՆ նախագահը:
Այնուհետև Թրամփն իր առաջարկը կրկնել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ աշխատանքային նախաճաշից առաջ:
«Մենք այնտեղ ենք լինելու, և ես առավատյան մտածեցի, որ գուցե, գնանք ապառազմականացված գոտի, ինչպես նրանք են սահմանն անվանում: Չգիտեմ, որտեղ է Կիմը այս պահին: Գուցե, Հյուսիսային Կորեայում չի, բայց ես ասել եմ, որ եթե նախագահ Կիմը ցանկանա հանդիպել, ես սահմանին կլինեմ: Կարող եմ ասել, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Դա լավ է, վատ չէ», – ասել է ԱՄՆ նախագահը:
Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը, արձագանքելով Թրամփին, նշել է:
«Մենք սա շատ հետաքրքիր առաջարկ ենք համարում, սակայն այս առնչությամբ պաշտոնական առաջարկ չենք ստացել: Նման հանդիպումը ևս մեկ նշանակալի առիթ կլիներ՝ ավելի խորացնելու երկու ղեկավարների միջև անձնական հարաբերությունները և զարգացնելու երկկողմ հարաբերությունները»:
After some very important meetings, including my meeting with President Xi of China, I will be leaving Japan for South Korea (with President Moon). While there, if Chairman Kim of North Korea sees this, I would meet him at the Border/DMZ just to shake his hand and say Hello(?)!
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 28, 2019