Աշխարհ

Թրամփը հրաժեշտի խոսքով է հանդես եկել

Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի կարգավիճակում իր վերջին՝ հրաժեշտի ելույթն է ունեցել։

Նա այս անգամ դրական նոտա է հաղորդել իր խոսքին և կասկածի տակ չի դրել Ջո Բայդենի հաղթանակը, փոխարենը՝ հաջողություն է մաղթել նորընտիր նախագահին։

Թրամփն ասել է, որ նա կաղոթի նոր վարչակազմի համար՝ հօգուտ անվտանգ ու զարգացող ԱՄՆ-ի։

Նա նաև դատապարտել է Կապիտոլիումի վրա հարձակումն ու նշել, որ քաղաքական բռնությունը չի կարելի հանդուրժել։

Իր խոսքի վերջում Թրամփը հայտնել է, որ հեռանում է ուրախ սրտով և լավատեսությամբ, որ Միացյալ Նահանգները համար լավագույնը դեռ առջևում է։ «Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները», – եզրափակել է իր խոսքը գործող նախագահը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ