fbpx
Աշխարհ

Թրամփը որոշեց հետաձգել նոր մաքսերի սահմանումը չինական ապրանքների վրա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ կհետաձգի 200 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական ապրանքների մաքսերի՝ մարտի 1-ին պլանավորված բարձրացումը՝ նշելով Էական առաջընթացը Պեկինի հետ բանակցություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուրախ եմ հայտնելու, որ ԱՄՆ-ն Էական առաջընթացի Է հասել Չինաստանի հետ առևտրի շուրջ բանակցություններում… Որպես այդ արդյունավետ բանակցությունների արդյունք ես կհետաձգեմ մաքսերի բարձրացումը, որն այժմ պլանավորված Է մարտի 1-ին»,- փետրվարի 24-ին գրել Է նա իր Twitter-ում: Մասնավորապես, Թրամփի խոսքով՝ առաջընթաց Է ձեռք բերվել այնպիսի թեմաների շուրջն, ինչպիսիք են «մտավոր սափականության պաշտպանությունը, տեխնոլոգիաների հանձնումը, գյուղատնտեսությունը, ծառայությունները, արժույթը» և այլ բնագավառներ: Միացյալ Նահանգների ղեկավարը նաև հայտնել Է, որ պլանավորում Է Ֆլորիդայի՝ իր առանձնատանն ընդունել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին և նրա հետ մշակել առևտրի վերաբերյալ համաձայնությունները: «Շա՜տ լավ ուիքենդ ԱՄՆ-ի և Չինաստանի համար»,- գրել Է նա Twitter-ում: Իր հերթեին Չինաստանի առևտրի նախարարությունում հայտարարել են, որ Պեկինը և Վաշինգտոնն զգալի առաջընթացի են հասել Վաշինգտոնում կայացած առևտրական բանակցություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ