«Այսօր այստեղից 2 հոգով գնում ես Եգիպտոս, 7 օր մնում ես, ինքնաթիռը տանում-բերում ա, «զավտրիկ», «աբեդ», «ուժին» տալիս են՝ 800 դոլար։ Բայց մենակ ինքնաթիռի տոմսը Երևան գալու համար կլինի 800 դոլար, ո՞նց կարա տուրիզմը զարգանա։ Պետք է ոչ միայն ճարտար խոսել, ամեն մեկը մի ոլորտի համար պետք է պատասխան տա։ Այսօր մենք ունենք պատմամշակութային 16 հազար կոթող, աշխարհի հնգյակի մեջ կանք, բայց դա ոչ մի կերպ չի ներկայացվում։ Մեր եղածը չենք կարողանում ներկայացնել»,- քարոզարշավի ժամանակ ասաց Ծառուկյանը։
Ըստ նրա՝ պետք է ունենալ ազգային, պետական ինքնաթիռներ. «Սփյուռք-Արցախ-Հայաստան մի ժողովուրդ ենք։ Սփյուռքը էս 27 տարի անկախությունից հետո ցանկացած հարցում օգնում է, բայց դա պետք է փոխադարձ լինի։ Պետք է հնարավորություններ տանք մեր սփյուռքահայությանը, որ ցանկացած երկրում բացվեն դպրոցներ, որ երեխաները հայկական կրթություն ունենան։ Եթե մեր սփյուռքում մի երեխա հայերենը մոռանում է, դա արդեն մեզ համար կորուստ է»։