Հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ պատերազմի էությունը փոխվել է, և այսօր մարտերն ընթանում են ոչ նույն արագությամբ և նույն ուժգնությամբ, ինչպես դա պատերազմի սկզբում էր: Դրանք անցկացվում են անտառներում, լեռներում, կիրճերում:
Նրա խոսքով՝ պատերազմի առանձնահատկություններն արդեն իրենց զգացնել են տալիս, և թշնամին արդեն կորցրել է իր քանակական ու տեխնիկական առավելությունը:
«Դա պայմանավորված է տեղանքով, որտեղ ընթանում են մարտերը, ինչպես նաև զորքերի հմտությամբ ու փորձով: Իրավիճակը փոխվել է»,- ընդգծեց նա:
Նա նշեց, որ այսօր ոչնչացվել է մի քանի դիվերսիոն խումբ, իսկ մի մասը փախուստի է դիմել:

