fbpx
Խորհրդարան

ՏՏ նախարարությունը փորձելու է ընկերություններ բերել Հայաստան` ներդրումներ անելու

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում է նախագիծ, որը ՏԿՏՏ նախարարության համար հիմք է ծառայելու Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով ՏՏ խոշոր, օտար ընկերություններին հրավիրելու համար։ Այս մասին հայտնի դարձավ ՏՏ նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի խոսքից։

«Մենք էս օրենքը և էս մասը մտցրել ենք հենց նրա համար, որ բերենք էն նրանց, որ մեզ պետք են։ Այսինքն` PR անենք, գնանք, ասենք՝ մենք սենց օրենք ունենք, օրինակ, չգիտեմ՝ Airbus ընկերության Science մասը բերեք, էստեղ աշխատեք»,- ասաց նախարարի տեղակալը։

Նրա խոսքով՝ եթե այդպիսի ընկերություններին հնարավոր լինի բերել Հայաստան, նրանք իրենց հետ կբերեն այնպիսի գիտելիքներ, որ փոխնախարարի խոսքով` «էլ ասելու չէ»։ Վարդանյանը բացատրեց, որ այդ ընկերությունում աշխատողները հետո դուրս են գալու, ստեղծելու են իրենց ստարտափները՝ որպես հիմք ունենալով խոշոր ընկերությունում ստացած փորձն ու գիտելիքը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ