Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Ռուսաստանում օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ, հայտնում է Ermenihaber-ը։
Միջոցառմանը ներկա է եղել նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը։ Պուտինը, խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին, նշել է, որ երկու երկրների միջև գործակցությունը ռազմավարական բնույթ ունի, և ինքը մշտապես կապի մեջ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ռուսաստանի նախագահը կարևորել է Թուրքիայի հետ համատեղ իրականացված Աքքույու ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի նախագծերը, կաևոր գործոն է համարել նաև Սիրիայում Թուրքիայի և Ռուսաստանի կողմից խաղաղության գործընթաց սկսելը։

