fbpx
Աշխարհ

Թրամփի և Բոլթոնի հարաբերությունները սրվում են․ NBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հարաբերությունները սրվել են մայիսի վերջից։ Պատճառը ԱՄՆ-Իրան քաղաքականությունն է։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով վարչակազմի 3 աղբյուրների:

Աղբյուրների խոսքով՝ աջակիցներն ասել են Թրամփին, որ վերջինիս Իրանի դեմ հակամարտության են դրդում՝ պնդելով, որ նրա օգնականներն առաջ են անցնում առանց նրա հետ խորհրդակցելու:

«Ակնհայտ է, որ լարվածություն կա»,- ասել է աղբյուրներից մեկը:

Աղբյուրները նշում են, որ երկու քաղաքական գործիչների հարաբերությունները տատանվում են. երբեմն Թրամփը գովում է Բոլթոնին, երբեմն զայրանում է:

Բոլթոնն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն, ներկայիս ու նախկին պաշտոնյաների խոսքով, հիմնականում կոշտ քաղաքականություն են վարում Իրանի նկատմամբ: Սակայն Պոմպեոն առավել սերտ հարաբերությունների ունի Թրամփի հետ և առավել հմուտ է Թրամփին իր կարծիքը ստիպելու մեջ:

Չնայած պատերազմի հարցում Թրամփի զգուշավորությանը՝ Բոլթոնն էական ազդեցություն է ունեցել վարչակազմի քաղաքականության վրա՝ օգնելով կոշտ տնտեսական միջոցներ սահմանել Իրանի և Վենեսուելայի նախագահի դեմ:

Անցած շաբաթ Բոլթոնը կարևոր դեր խաղաց Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու՝ Թրամփի որոշման վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ