fbpx
Աշխարհ

Թուրք արվեստագետները իրենց աջակցությունն են հայտնել Ստամբուլի ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուին

Թուրքիայի ԿԸՀ-ն չեղարկել էր Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ նշանակելու որոշում կայացրել, ինչը մեծ արձագանք է գտել թուրք արվեստագետների շրջանում։

Մի շարք արվեստագետներ իրենց աջակցությունն են հայտնել մարտի 31-ին տեղական ինքնակառավարման ընտրությունների շրջանակներում Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն՝ իրենց Twitter-ի էջում գրառումներ կատարելով:

Նշվում է նաև, որ արվեստագետներն իրենց գրառումների տակ զետեղել են «ամեն ինչ լավ է լինելու» հեշթեգը: Հեշթեգը կիրառվել էր Իմամօղլուի կողմից, ով իր էջում գրառում էր կատարել այդ հեշթեգով, երբ իմացել էր, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկվել են։

Հայտնի հումորիստ Ջեմ Յըլմազն իր էջում գրել է.

«Ընտրությունները չեղարկվեցին։ Շատ ցավալի դրություն է։ Մեր հայրենիքը սրան արժանի չէր։ Նորից քվեարկության գնալը դժվար չէ։ Խելք չունեն, բայց դա է իրականությունը, դառը իրականությունը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ