fbpx
Աշխարհ

Թուրքիա այցելած ռուսաստանցիների թիվը ռեկորդային է այս տարի

Այս տարվա հունվար-հոկտեմբերին Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը հասել Է 6,7 միլիոնի։
Սա բացարձակ ռեկորդ Է եւ 16,9 տոկոսով գերազանցում Է անցյալ տարվա նույն ցուցանիշը: Այս մասին վկայում են վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել Է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։

Հունվարից մինչեւ հոկտեմբեր Թուրքիա է այցելել 40,7 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 14,3 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա տասը ամսվա ընթացքում:

Թուրքիա ժամանող օտարերկրացի զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանցիները բացարձակ առաջատարն են: Նրանց հաջորդում են Գերմանիայի (4,6 մլն), Մեծ Բրիտանիայի (2,4 մլն), Բուլղարիայի (2,3 մլն), Իրանի (1,8 մլն) քաղաքացիները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ