ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը հույս ունի, որ Թուրքիայում ռուս լրագրողների ձերբակալության հետ կապված միջադեպը կկարգավորվի, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչները առաջիկայում ազատ կարձակվեն:
«Մեր դիվանագետները կապի մեջ են թուրքական կողմի հետ: Հուսով ենք, որ երկխոսության միջոցով կհաջողվի միջադեպը հարթել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: «Մենք հույս ունենք, որ առաջիկայում, արդեն մոտ ժամանակում մեր լրագրողներն ազատ կարձակվեն»,- շեշտել է Պեսկովը:
Նա նշել է, որ իրենք բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեն, որպեսզի օգնություն ցուցաբերեն ռուս լրագրողներին:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: