Թուրքիան և Ուկրաինան ստորագրելու են ազատ առևտրի մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ինչպես նաև փետրվարի 3-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կիև և հանդիպումը Զելենսկու հետ։
2021 թվականին Թուրքիայի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7.42 մլրդ դոլար։ Թուրքիայի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021-ին արտահանման ծավալները դեպի Ուկրաինա կազմել է 2.9 մլրդ դոլար՝ 2020 թվականի համեմատ աճելով 43տոկոսով։