Թուրքիան Լե Բուրժեի ավիաշոուի ընթացքում կներկայացնի սեփական արտադրության հինգերորդ սերնդի կործանիչը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Կործանիչի ամբողջական մակետը լայն հասարակությանը կներկայացվի առաջին անգամ։
Ընկերությունը նոր կործանիչի ստեղծումը համարել է Թուրքիայի կարևորագույն պաշտպանական նախագիծը:
Աղբյուրի համաձայն՝ ինքնաթիռի նախագծային անվանումն է Turkish Fighter X (TF-X ):
Լա Բուրժեում Թուրքիան նախատեսում է նաև ցուցադրել T129 ATAK մարտական ուղղաթիռը: