Թուրքիան չի հեռացնի իր 12 դիտակետերը Սիրիայի հյուսիս-արւևմուտքից: Այս մասին, ինչպես փոխանցում է Associated Press-ը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է:
«Մենք ոչ մի դեպքում չենք տարհանի մեր 12 դիտակետերը, որոնցում մեր զինվորները հերոսաբար և մեծ նվիրվածությամբ կատարում են իրենց պարտականությունները խաղաղություն ապահովելու ուղղությամբ: Մենք կշարունակենք այդտեղ գտնվել»,-ասել է նա:
Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև կոչ է արել Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը սիրիական կառավարական զորքերի հարձակումը կասեցնելու համար. դիտակետերը տեղադրվել էին Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի շրջանակում:
Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր Սիրիա-Թուրքիա սահմանին հումանիտար աղետի աճող ռիսկի մասին: Սիրիայի բազմաթիվ վտարված քաղաքացիներ տեղափոխվել են Թուրքիայի սահմանին մոտ, սակայն այդպես էլ չեն կարողացել հատել այն: