fbpx
Աշխարհ

Թուրքիան երկու հազար ատրճանակ-գնդացիր է առաքել Ուկրաինա

Թուրքիայում արտադրված երկու հազար MP-5 ատրճանակ-գնդացիր է առաքվել Ուկրաինա: Նույն քանակությամբ գնդացիրներ կառաքվեն նաև առաջիկայում: Այս մասին, ինչպես հաղորդում է Anadolu-ն, հայտնել է մեքենաշինության և քիմիական արդյունաբերության ինստիտուտի գործարանի տնօրեն Ալի Գյումյուշային:

Գյումյուշայի խոսքերով՝ գործարանն անցած յոթ ու կես ամիսների ընթացքում արտադրել է 45 հազար հրազենային զենք, այդ թվում՝ 33 հազար MPT-55 ինքնաձիգ, 4500 MPT-76 ինքնաձիգ և 7.500 MP-5 ատրճանակ-գնդացիր:

Ընկերությունն առաջիկայում նախատեսում է նաև արտահանել MPT-55 և MPT-76 գրոհային հրացաններ և սկսել JMK BORA-12 դիպուկահար հրացանների զանգվածային արտադրություն:

Ընկերությունը MP-5 ատրճանակ-գնդացիրներ արտադրում է 1984 թ.-ից՝ գերմանական Heckler & Koch ընկերության լիցենզիայով: MP-5-ի լիցենզավորված արտադրություն իրականացվում է աշխարհի 15 երկրներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ