fbpx
Աշխարհ

Թուրքիան քննադատել է Պենտագոնի նամակը

Թուրքիան քննադատել է F-35 կործանիչների ծրագրից Անկարային բացառելու հնարավորության վերաբերյալ Պենտագոնի նամակը՝ հայտարարելով, որ ուղերձի լեզուն չի համապատասխանում երկու երկրների համագործակցության ոգուն: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նախորդ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նամակ էր ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, որում նշել էր, որ Թուրքիան կբացառվի այդ ծրագրից, եթե չհարաժարվի ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց:

Իր հերթին, Աքարը հայտարարել է, որ Անկարան աշխատում է նամակին պատասխանելու ուղղությամբ, որը կուղարկի ԱՄՆ-ին մոտ օրերս:

Նրա խոսքով՝ ինքը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Շանահանի հետ կամ անձամբ հանդիպել հունիսի վերջին ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ եւ քննարկել այդ հարցը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ