fbpx
Աշխարհ

Թուրքիան ռուսական S-400-ներից չհրաժարվելու պատճառներն ունի․ DW

Ռուսական S-400 համակարգերի գնման հարցում Թուրքիայի ղեկավարության կոշտ դիրքորոշումը հիմնված է որոշակի հետաքրքրությունների վրա, համարում է քաղաքական անվտանգության ոլորտում փորձագետ Ուլրիհ Քունը: Այս մասին հաղորդում է DW-ն:

«Այդ գործարքը պետք է դիտարկել որպես շախմատային դիվանագիտական քայլ»,-նշում է փորձագետը: Նրա կարծիքով՝ Թրամփի վարչակազմը շատ զայրացրել էր Էրդողանին, երբ հրաժարվել էր արտահանձնել քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին:

Բացի դրանից՝ ԱՄՆ-ը որպես դաշնակից Սիրիայում և Իրաքում ընտրել են քուրդ ապստամբներին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ: «Թուրքիան որպես աշխարհագրական առումով կարևոր տրանզիտային պետություն, կարող է պաշտպանել իր շահերը»,-պարզաբանում է Քունը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ գործարքն արդարացված է նաև ռազմական տեսանկյունից. «Այդ համալիրները կտեղակայվեն այնտեղ, որտեղ անվտանգության իրավիճակն անկայուն է: Օրինակ՝ Թուրքիայի հարավային սահմանն անվտանգ չէ»: Չնայած հարևան երկրներից ոչ մեկը չի պատրաստվում հարվածել Թուրքիայի ուղղությամբ:

Բացի դրանից՝ ռուսական սպառազինությունների ձեռքբերումն ունի նաև այլ նշանակություն: «Թուրքիան չի կարող իր համար հասանելի դարձնել նոր տեխնիկան: Ռազմական անձնակազմը կվերապատրաստվի: Անկարան կստանա լիցենզիա և մի օր, հնարավոր է, կսովորի ինքնուրույն արտադրել զենիթա-հրթիռային համալիրի տարրերը»,-շարունակում է անվտանգության քաղաքականության ոլորտում փորձագետը:

Թուրքիայի ղեկավարությունը հիմնավորում է S-400 ձեռբերելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով առավելապես ռուսական առաջարկի կոմերցիոն գրավչությունը: Ամերիկյան Patriot համալիրները Անկարան համաձայնել էր ձեռքբերել միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնն առաջարկել էր Ռուսաստանի պես լավ պայմաներ, հայտարարել է այս շաբաթ նախագահ Էրդողանը: 2.5 մլրդ արժողությամբ ռուսական S-400-ը շատ ավելի մատչելի է ամերիկյան Patriot-ից և համարվում է ավելի ժամանակակից և արդյունավետ:

Ավելին, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անհանգստացած են, որ, նախ, S-400-ը տեխնոլոգիապես համատեղելի չէ համակարգերի հետ, որոնք միությունը տեղադրել էր Թուրքիայում: Այնուհետև, Մոսկվային կարող է հասանելի դառնալ F-35-ի մասին գաղտնի տեղեկատվությունը, քանի որ Թուրքիան միաժամանակ կօգտագործի ե′ւ ռուսական զենիթահրթիռային համակարգերը, ե′ւ ամերիկյան ինքնաթիռները:

Անկարան կանգնած է երկընտրանքի առջև: Եթե նա զիջի ԱՄՆ-ին, ապա այդ քայլով լրջորեն կզայրացնի Մոկվային: Կրեմլը, ինչպես և Միացյալ Նահանգները, կարող է սահմանել տնտեսական պատժամիջոցներ Թուրքիայի դեմ: Որ երկրի կանոններն էլ ընտրի Էրդողանը, ամեն դեպքում նա կարող է ուժեղ զայրացնել մյուս կողմին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ