fbpx
Քաղաքականություն

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանի տարածքով ուղիղ օդային միջանցք են բացում

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանի տարածքով ուղիղ օդային միջանցք են բացում, որըօգոստոսի 15-ին կբացվի թռիչքների համար: Այս մասին իր Twitter-ի էջում գրել է Թուրքիայի պետական օդանավակայանների վարչության (DHMİ) գլխավոր տնօրեն Հուսեյն Քեսքինը:

Նա նշել է, որ DHMİ-ի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության երկարատև բանակցությունների արդյունքում բացվում է ուղղակի օդային միջանցք Թուրքիայի օդանավակայանների և Նախիջևանի միջազգային օդանավակայանի միջև:

«Այդպիսով, թռիչքները, որոնք իրականացվում էին Իրանի կամ Հայաստանի օդային տարածքով, կիրականացնեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ օդային միջանցքով»,- գրել է Քեքսինը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ