Թուրքիայի բանակն Իրաքի հյուսիսային շրջաններում հատուկ «հակաահաբեկչական» գործողություն է իրականացրել։ Նպատակ է դրել իր սահմանի հարակից տարածքը մաքրել «ահաբեկիչներից», ինչպիսիք Թուրքիայի իշխանությունները համարում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալներին։
Մայիսի 27-ից մինչև այսօր տևած գործողությունների ժամանակ սպանվել է 22 մարդ։ Հայտնաբերվել, առգրավվել է մեծ քանակի ռազմամթերք. զինամթերքի 12 տուփ, 15 հակատանկային հրթիռ, 15 հրթիռային համալիր, 7 արկղ փամփուշտ (2800 հատ)։
Մինչ բուն գործողությունները սկսելը թուրքական կողմը նաև հրետանային կրակով ջախջախել է քրդական զինյալ խմբի դիրքերը։ Ապա կիրառվել է նաև մարտական ավիացիա։