Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

Հրապարակող՝

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

Ամենադիտվածներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Պատժամիջոցները վերաբերում են Սիրիայում ռազմական գործողությանը և ՌԴ-ից S-400 համակարգեր գնելուն։

«H.R. 4695-ի քվեարկությունն անցավ 403 կողմով, 16 դեմով»,-նշվում է պալատի Twitter-ի էջում։:

Ըստ օրինագծի՝ Թուրքիայի կողմից Սիրիա զորք մտցնելու և ռուսական ռազմական տեխնիկա ձեռք բերելու հետևանքով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներառյալ պաշտպանության նախարարի դեմ․ մասնավորապես կարգելափակվեն նրանց ակտիվները։ Նաև պատժամիջոցներ են սահմանվել թուրքական պետական բանկի՝ Halkbank-ի դեմ:

Փաստաթղթով նաև հանձնարարվում է հետագա քննարկման համար Կոնգրես տվյալներ ներկայացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանիքի ԱՄՆ-ում ունեցած ակտիվների մասին:

Փաստաթուղթն այժմ պետք է ընդունվի Սենատի կողմից, այնուհետև ստորագրելու համար ուղարկվի ԱՄՆ նախագահին:

Ամենաթարմ