fbpx
Աշխարհ

Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանված են․ հայտնի են նախարարների անունները

Ամերիկային Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ և պահանջում է անհապաղ դադարեցնել թուրքերի ռազմական ներխուժումը Սիրիա:

«Այս պահից սկսած պատժամիջոցների են ենթարկվում Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարներ Հուլուսի Աքարը, Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը: Պատժամիջոցներ են գործելու նաև պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների նկատմամբ»,-ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Վաշինգտոնը վստահեցնում է, որ բացահայտ կամ էլ լռելյայն հավանություն չի տվել թուրքերի կողմից իրականացվող «Խաղաղության աղբյուր» գործողությանը:

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ