Թուրքիայի հատուկ ծառայությունները 2016-ից ի վեր առնվազն 31 մարդ են առևանգել Ղազախստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և այլ երկրներում: Այս մասին գրել է գերմանական Die Welt թերթը։
Առևանգված մարդկանց կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեջ: Առևանգումների մասին հայտնում է Կրթության, վերապատրաստման և ինտեգրման շվեյցարական հիմնադրամը, որը կապ ունի Գյուլենի հետ: Վերջինիս Անկարան մեղադրում է 2016 թվականին երկրում իրականացված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Հիմնադրամի տվյալներով՝ հատուկ ծառայությունները մարդկանց են առևանգել Մալայզիայում, Պակիստանում, Ղազախստանում, Կոսովոյում, Մոլդովայում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Գաբոնում և Մյանմայում: