fbpx
Մշակույթ

«Ջոջո ճագարը» ֆիլմն արժանացել է Տորոնտոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

Նորզելանդացի ռեժիսոր Թայք Վայթիտիի «Ջոջո ճագարը» ֆիլմն արժանացել է Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնի (TIFF) գլխավոր մրցանակին: Այս մասին հայտնել են կինոդիտման կազմակերպիչները:

Սա կատակերգական-դրամատիկ ֆիլմ է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որի կենտրոնում 10-ամյա գերմանացի տղայի պատմությունն է: Հոր հեռանալուց հետո նա երևակայական ընկեր է ստեղծում, որում համադրվում են ծնողի և Ադոլֆ Հիտլերի կերպարները: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Ռոման Գրիֆին Դեվիսը, Թոմասին Մաքենզին, Թայկա Վայթիտին, Սեմ Ռոքուելը և Սքարլեթ Յոհանսոնը: Տորոնտոյում տեղի է ունեցել այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան, իսկ վարձույթում այն կհայտնվի 2019-ի հոկտեմբերի 18-ին:

TIFF- ն անցկացվել է սեպտեմբերի 5-ից 15-ը: Այստեղ ներկայացվել են 333 ֆիլմ՝ 84 երկրներից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ