fbpx
Հասարակություն

Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը․ IRI

Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը՝ պայմանով, որ Անկարան չխոչընդոտի ղարաբաղյան կարգավորմանը։

Այս մասին պարզ է դարձել ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցման արդյունքների համաձայն:

Միաժամանակ, հարցվածների 90 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար քաղաքական և անվտանգային ամենամեծ սպառնալիքը հենց Թուրքիան է ներկայացնում։

Միջազգային հանրապետական ինստիտուտի հերթական հարցումն անցկացվել է անցած տարեվերջին՝ 1512 քաղաքացու շրջանում։

Բացի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այլ հարցեր են ներառված եղել հարցման մեջ: Օրինակ՝ «Ե՞րբ սկսել դելիմիտացիան ու դեմարկացիան»:

Այս մասին խոսելիս հարցվածների 25 տոկոսը կարծիք է հայտնել, որ դա պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումից և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրի ստորագրումից հետո, 16 տոկոսը կարծում է՝ Հայաստանի զինված ուժերի վերականգնվելու պարագայում միայն, 15 տոկոսը նշում է՝ որքան հնարավոր է շուտ, ևս 15 տոկոսը վստահ է, որ այդ գործընթացը հայերի շահերից չի բխելու և հետևաբար իմաստ չունի, 14 տոկոսն էլ կարծում է՝ գործընթացի սկզբունքների հստակեցումից հետո։

Իսկ Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիների բացումը, քաղաքացիների 6 տոկոսի կարծիքով, միանշանակ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման վրա, միանշանակ բացասական՝ 36 տոկոսի կարծիքով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ