fbpx
Աշխարհ

Թուրքիայում աճում է կորոնավիրուսով վարակվելու դեպքերը․Ermenihaber

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջանը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է․

«Մարտի 29-ի դրությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 131-ի»։

Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 9․982 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.815 նոր դեպք։

Բացի այդ նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք։

Ըստ վերջին թարմացված տվյալների, Թուրքիայում իրականացվել է 65․446 թեստ, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9․982 և մահվան 131 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 105 մարդ։ 568 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ