fbpx
Աշխարհ

Թուրքիայում գազատար խողովակ է պայթել

Թուրքիայի հյուսիս-արևմտյան հատվածում գազատար խողովակ է պայթել: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Botas խողովակատար ընկերության հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ պայթյունն այստեղ առաջացած սողանքների հետևանք է եղել:
Հրդեհը մեկուսացված է, այժմ աշխատանքներ են տարվում խողովակաշարի ու գազամատակարարման աշխատանքների վերականգնման ուղղությամբ, այդուհանդերձ՝ Թուրքիայի այդ տարածաշրջանում գազամատակարարումը չի դադարեցվել:

Պայթյունի հետևանքով տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ