Թուրքիայի առաջնության 30-րդ տուրի «Կայերիսպոր»-ի հետ խաղից հետո տունդարձի ճանապարհին վթարի է ենթարկվել «Ալանյասպոր»-ի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը: Այս մասին հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը:
Վթարից մահացել է Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Յոզեֆ Շուրալը, ևս 7 ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել: Ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ:
Շուրալը «Ալանյասպոր» էր տեղափոխվել այս մրցաշրջանում, թիմի կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: