Գովազդ

Թույլ չտա՛ք, որ բռնանան ձեր ազատ կամարտահայտման իրավունքին․ Բաղդասարյան

Ամենադիտվածներ

Բրիտանացին գերազանցել է սեփական ռեկորդը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր վճռորոշ պահ է մեր երկրի ու մեր երեխաների ապագայի համար։ Կատարե՛ք Ձեր քաղաքացիական պարտքը և գիտակցե՛ք, որ այսօր և միշտ Դուք եք մեր երկրում որոշողը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Նազելի Բաղդասարյանը։

«Եթե Ձեզ ստիպում են դուրս հանել որևէ քաղաքական ուժի քվեաթերթիկը ընտրատեղամասից, որպեսզի պարզեն՝ ում եք քվեարկել, հիշե՛ք, որ դա քրեորեն պատժելի արարք է. ազատազրկում 5 տարի (Քվեարկության գաղտնիության խախտելը)», – նշել է Բաղդասարյանը:

Նա գրել է, որ քրեորեն պատժելի արարքներ են նաև ընտրակաշառք տալն ու վերցնելը. ազատազրկում 3-6 տարի:

«Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողորդին։ Թույլ չտա՛ք, որ բռնանան ձեր ազատ կամարտահայտման իրավունքին», – ավարտել է խոսքը Բաղդասարյանը։

Ամենաթարմ