UEFA-ն կարող է կրճատել ՉԼ-ի և ԵԼ-ի որակավորման փուլերը

Հրապարակող՝

3857_hulisi-27-ic-erevanum-ev-marzerum-nor-aragachap-sarker-kgorcarkven_M

Ամենադիտվածներ

UEFA-ն նախատեսում է փոփոխություններ կատարել Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հիմնական մրցաշարերի որակավորման հետ՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ:

Ընտրական փուլերի քանակը կարող է կրճատվել, իսկ վատագույն դեպքում պլանավորված է որակավորման մրցաշարերը չեղյալ հայտարարել:

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն արդեն հետաձգել է Չեմպիոնների լիգայի 2020/21-ի մեկնարկը, որը կայանալու էր հոկտեմբերի 20-ին: Այնուամենայնիվ, անորոշ է մնում այն հարցը, թե արդյոք ընտրական փուլերը տեղի կունենան ըստ պլանավորածի, թե ոչ:

Չեմպիոնների լիգայի գլխավոր մրցաշարի 32 տեղերից միայն 6-ն են որակավորված թիմեր: Ազգային լիգաներում ելույթների հիման վրա ևս 24 ակումբ ինքնաբերաբար մտնում է խմբային փուլ։ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի նախորդ հաղթողները նույնպես մտնում են խումբ:

UEFA-ն ներկայումս քննարկում է սովորական երկուսի փոխարեն մեկ խաղից բաղկացած ընտրական փուլերի անցկացման հարցը:

Մեկ այլ տարբերակ ևս կա. Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի միայն մեկ որակավորման փուլ անցկացնել` բարձրագույն խմբի առաջնության 12 չեմպիոնների մասնակցությամբ, ովքեր ուղղակիորեն չեն կարող մտնել խմբային փուլ: Ակումբները, որոնք այս ձևով չեն կարողանա մրցել հիմնական մրցաշարի տեղի համար, կարող են ստանալ ֆինանսական փոխհատուցում:

Եվրոպայի  լիգայում, որտեղ 48 ակումբներից միայն 17-ը խմբային փուլ են մտնում նախօրոք հայտարարված ներքին մրցույթների հիման վրա, իրավիճակը ավելի բարդ է:

Ակնկալվում է, որ որոշումը կկայացվի UFA-ի գործադիր կոմիտեի կողմից մայիսի 27-ին կայնալիք տեսակոնֆերանսի ժամանակ:

Աղբյուրը՝ The Times

Ամենաթարմ