fbpx
Աշխարհ

Ուհանում թեստավորելու են բոլոր քաղաքացիներին

2019 թվականին կորոնավիրուսի էպիկենտրոն դարձաց Ուհան քաղաքում, իշխանությունները որոշում են կայացրել թեստավորել բոլոր քաղաքացիներին:

Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Ուհանում մայիսի 9-ին և 10-ին կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել:

Հայտնենք, որ մայիսի 12-ի կեսգիշերի տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 82, 919-ի, առողջացել է 78,171 մարդ, մահացել է 4,633 մարդ: Ներկայումս գրանցվել է կորոնավիրուսից բուժման 115 ակտիվ դեպք:

Այս մասին հայտնում է «Փենփայ» պարբերականը:

 

 

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ