Այսօր` հուլիսի 15-ին, Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական միության անդամները հավաք են կազմակերպել Հայաստանում Ուկրաինայի դեսպանության շենքի մոտ:
Նրանք բացականչում էին` «Ուկրաինա՛, մի՛ սադրիր», «Ուկրաինա՛, մի՛ աջակցիր ագրեսոր Ադրբեջանին», «Չաջակցե՛լ ագրեսորին»:
Երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը նշեց, որ Ուկրաինան տարածել է հայտարարություն, որով տարածաշրջանում կոնֆլիկտներ է սրում:
«Ուկրաինայի տարած հայտարարությունը ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին, և այդ հայտարարությունը միակողմանի հայտարարություն է` ի օգուտ ագրեսոր Ադրբեջանի»,- ասաց նա:
Նրա կարծիքով` Ուկրաինան սեպ է խրում Հայաստանի հետ հարաբերությունների մեջ:
«Մենք եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած ճաշը, եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած բորշչը: Եվ ուզում ենք ասել` կերեք այդ բորշչը և սուս մնացե՛ք»,-ասաց Գոռ Սարգսյանը:
Հավաքված երիտասարդներ բորշով տարա են նետել դեսպանատան շենքի առաջ և հայտնել, որ իրենց գործողությունները շատ մեղմ են:
«Կոչ ենք անում Հայաստանում Ուկրաինայի դեսպանին, որ փոխանցեն Ուկրաինայի իշխանություններին, որ մի՛ խառնվեք, պետք չի, ձեր բիզնես շահերը Ադրբեջանի հետ մի՛ քաղաքականացրեք, և մի՛ խառնվեք այս կոնֆլիկտին և ջուր մի՛ լցրեք ագրեսոր Ադրբեջանի ջրաղացին: Դրանով դուք միայն տուժելու եք»,- այսպես մեկնաբանեց արարքը Գոռ Սարգսյանը:
https://www.facebook.com/arfhemofficial/videos/2725856337649721/
