Աշխարհ

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել փոխհրաձգությունը. Պոմպեո

Այսօր` հուլիսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«ԱՄՆ կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ ապաէսկալացիա իրականացնել, դադարեցնել փոխհրաձգությունը և բանակցություններ վերսկսել»,-ասել է նա:

Պոմպեոն հավելել է, որ ԱՄՆ խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղի ունեցած մահացու բռնությամբ:

«Մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել ապաէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ», – ասել է Պոմպեոն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ