fbpx
Աշխարհ

Ուկրաինան մեկ տարով երկարացրեց ՌԴ-ի հետ առևտրի սահմանափակումը

Ուկրաինայի նախարարների կաբինետը դեկտեմբերի 18-ի նիստում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարացրել է ՌԴ-ից մի շարք ապրանքների վրա սահմանված բռնարգելքի և ռուսական այլ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսի գործողությունը՝ ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի սահմանած առևտրական արգելքների և սահմանափակումների:

Ուկրաինայի կառավարությունն այս որոշումն ընդունել է առանց քննարկման։ 2018 թվականի 10 ամսվա արդյունքներով գրանցվել է ՌԴ ուկրաինական ապրանքների արտահանման նվազում 7,1 տոկոսով՝ մինչև 3,03 մլրդ դոլար այն դեպքում, երբ ՌԴ-ից ներմուծումը շարունակել է աճը, որը կազմել է 20,1 տոկոս՝ 6,629 մլրդ դոլար:

Արդյունքում՝ Ռուսաստանի հետ առևտրի բացասական հաշվեմնացորդն այդ ժամանակաշրջանի արդյունքներով հասել է 3,599 մլրդ դոլարի, ինչը 1,6 անգամ գերազանցում է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ