fbpx
Աշխարհ

Ուկրաինան զորավարժարություններ կանցկացնի՝ ԱԹՍ-ների և հրթիռային համալիրների կիրառմամբ

Փետրվարի 10-ից 20-ը Ուկրաինայի զինված ուժերը զորավարժարություններ կանցկացնեն՝ «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի, «Ջավելին» հրթիռային համալիրների և կառավարվող շարժական հակատանկային NLAW հրթիռների կիրառմամբ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը՝ փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զորավարժությունները որոշակի պատասխան են երկրի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժերին:

Ռեզնիկովը նշել է, որ Կիևն աշխարհի շատ երկրներից սպառազինություն է ստանում, քննարկվել են նաև Մեծ Բրիտանիայից օգնության տրամադրման հարցերը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ