fbpx
Աշխարհ

Ուկրաինայում հաջողությամբ փորձարկվել են Թուրքիայից գնված Bayraktar TB2 տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերը

Ուկրաինայում հաջողությամբ են ավարտվել Թուրքիայից գնված Bayraktar TB2 տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) փորձարկումները:

Ուկրաինայի Խմելնիցկի շրջանի ռազմաբազայում իրականացվող փորձարկումներին ԱԹՍ-ների կառավարման կայանից հետևել է անձամբ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Փորձարկման ավարտին ունեցած ելույթում Պորոշենկոն շնորհավորել է Ուկրաինայի զինված ուժերին ու ժողովրդին` նոր զենք ձեռք բերելու կապակցությամբ՝ նշելով, որ դա լավ ներդրում է երկրի պաշտպանունակության բարձրացման գործում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Նշենք, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պիտի մատակարարի 6 միավոր «Bayraktar TB2» տիպի հարվածային անօդաչուներ: ԱԹՍ-ների կոմպլեկտի մեջ մտնում են նաև 3 կառավարման կայանը և կից սարքավորումները: Ըստ շրջանառվող լուրերի՝ պայմանագրի արժեքը կազմել է 69 մլն դոլար:

Մարտի սկզբին նախագահ Պորոշենկոն հայտարարել էր թուրքական ԱԹՍ-ներն արդեն մատակարարվել են և փորձարկումների փուլում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ