fbpx
Սպորտ

Նոյե՞ր, թե՞ Տեր Շտեգեն. ում է ընտրել Յոահիմ Լյովը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ազգային թիմի առաջին համարն է: Այս մասին հայտնում է Kicker-ը:

Նշենք, որ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտարարել էր, որ ցանկանում է խաղալ հավաքականի հիմնական կազմում:

«Ինչպես արդեն ասել եմ մի քանի անգամ ավելի վաղ, Մանուել Նոյերը մեր ավագն է, և հետեւաբար, նա մեր համար մեկն է այս փուլում, եթե չկանխատեսված ոչինչ տեղի չունենա», – այսպես է արձագանքել գերմանացի մարզիչը:

Տեր Շտեգենը 2020թ.Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպումներն էլ անցկացրել է պահեստայինների նստարանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ