fbpx
Սպորտ

Ունենք խոստումնալից մարզիկներ, որոնք իրենց խոսքը կասեն ապագայում․ Արմեն Գրիգորյան

Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում նոյեմբերի 16-17-ը անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում են 110 մարզիկներ Հայաստանից և Վրաստանից։ Մրցաշարի բացման արարողությունից հետո Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց մրցաշարի կարևորության մասին․

«Մրցաշարին մասնակցում են պատանիները, այստեղ են նաև Վրաստանի հավաքականի անդամները։ Կա ցանկություն, որ պատանիները միասին զարգանան։ Մրցաշարը շատ օգտակար է, քանի որ ամեն ինչ սկսվում է այս տարիքից։ Նպատակն այն է, որ այստեղ մասնակցած մարզիկները հետագայում համալրեն հավաքականը: Մենք ունենք խոստումնալից մարզիկներ, որոնք իրենց խոսքը կասեն ապագայում։

Հաջորդ տարի հավաքականը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի և լավ արդյունքի դեպքում կունենանք մասնակից Տոկիոյի Օլիմպիական խաղերում։

Հաջորդ տարվանից մրցաշարի աշխարհագրությունը կմեծանա (նախորդ տարիներին մրցաշարին մասնակցել են նաև մարզիկներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Քուվեյթից):

Կարևորում եմ այսպիսի մրցաշարերի անցկացումը, քանի որ, եթե ունենանք ճիշտ ու լավ հիմք, կունենանք նաև ապագա», – ասաց Արմեն Գրիգորյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ