Կոնֆերենցիաների Լիգայում մեկնարկեց նաև հայկական «Ուրարտուն»։ Վերջինիս մրցակիցը հեղինակավոր սլովենական «Մարիբորն» էր։
Թիմերի առաջին հանդիպումը կայացավ Սլովենիայում։
«Մարիբորը» ողջ խաղի ընթացքում ուներ որոշակի խաղային առավելություն։ Այդ առավելությունը նյութականացվեց միայն հանդիպման 57-րդ րոպեին` Նինո Ժուգելի գոլով։ Խաղի մնացած հատվածում գոլեր չեն եղել։
Այսպիսով՝ «Ուրարտուն» նվազագույն հաշվով պարտություն կրեց դրսում, և ամեն ինչ կվճռվի արդեն հուլիսի 15-ին նախատեսված երևանյան պատասխան խաղում։