Ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի խմբային փուլի 3-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը Էդիսոն Կավանիի գոլի շնորհիվ կարողացավ 1-0 հաշվով առավելության հասնել Չիլիի հավաքականի նկատմամբ և դուրս գալ փլեյ-օֆֆ։
https://www.youtube.com/watch?v=uavNRJG4wFw
Ուրուգվայն ու Չիլին ընգրկված են մրցաշարի C խմբում։ Այս խմբի մյուս խաղում Ճապոնիան մրցում էր Էկվադորի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
https://www.youtube.com/watch?v=GjWNlK4kTB4
Արդյունքում՝ C խմբից փլեյ-օֆֆ փուլ դուրս եկան Ուրուգվայը (7 միավոր) ու Չիլին (6 միավոր), իսկ Ճապոնիան (2 միավոր) և Էկվադորը (1 միավոր) դուրս մնացին հետագա պայքարից։