US Open-2020-ի առաջին տուրի խաղում ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը զիջել է չեխ Կարոլինա Մուխովային: Խաղը տևել է 1 ժամ 49 րոպե և ավարտվել 6:3, 7:5 հաշվով ՝ հօգուտ Մուխովայի:
Մրցաշարի մամուլի ծառայություը հայտնում է, որ 40-ամյա Վենուսը 22-րդ անգամ է մասնակցում ԱՄՆ բաց առաջնությանը և ռեկորդ է սահմանել այս ցուցանիշով:
Նախորդ ռեկորդը պատկանել է Մարտինա Նավրատիլովային, ով 21 անգամ մասնակցել է US Open-ին ՝ 1973-ից 1993 թվականներին: