fbpx
ՏՏ

Zoom-ի հիմնադիրը մեկ օրում վաստակել է 6 միլիարդ դոլար

Bloomberg-ի հաղորդմամբ՝ Zoom վիդեոկոնֆերանսների ծառայության հիմնադիր Էրիկ Յուանը 24 ժամվա ընթացքում վաստակել է 6 միլիարդ դոլար։ Արդյունքում նրա կարողությունը հասել է 23 միլիարդ դոլարի։

Հիմնադրի կարողությունը կտրուկ աճել է, քանի որ  ընկերությունը հաղորդել է շահույթի ռեկորդային աճի մասին, որը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները:

Zoom-ի երկրորդ եռամսյակի շահույթը կազմել է 663,5 մլն դոլար։

Հաշվետվությունների համաձայն՝  Zoom- ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 40%-ով, իսկ Յուանը տիրապետում է ծառայության ավելի քան 50 միլիոն բաժնետոմսերի, գրում է գործակալությունը:

Աղբյուրի հաղրոդմամբ՝ Zoom-ը դարձել է կորոնավիրուսային համավարակի ամենամեծ շահող ընկերություներից մեկը, քանի որ ծառայությունը սկսել է զանգվածաբար օգտագործվել հեռավար աշխատանքի և ուսուցման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ