Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» և «Շեֆիլդը»։ Հանդպման ընթացքում հերթական գոլային փոխանցումը կատարեց Կևին դե Բրույնեն՝ գրանցելով ուշագրավ արյունք։ Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Դա բելգիացու 15-րդ արդյունավետ փոխանցումն էր Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում։
Այսպիսով, Դե Բրույնեն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը երեք մրցաշրջան անընդմեջ ամենաքիչը 15 գոլային փոխանցում է կատարել:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Դե Բրույնեն մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ:
