fbpx
Հասարակություն

Ուժեղ քամում հետևանքով ծառն ընկել է Բերդի հիվանդանոցի տանիքին

Փետրվարի 4-ին, ժամը 11:58-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծառն ուժեղ քամու հետևանքով ընկել է Բերդի ԲԿ-ի տանիքին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդի ԲԿ-ի տարածքում գտնվող ծառը քամու հետևանքով ընկել է և վնասել հիվանդանոցի տանիքի թիթեղյա ծածկի (մոտ 400 քմ) մոտ 3 քմ հատվածը:

Փրկարարներն ընկած ծառը մասնատել և հեռացրել են տանիքից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ