fbpx
Քաղաքականություն

Վահե Էնֆիաջյանն ընդունել է վիետնամցի խորհրդարանականների պատվիրակությանը

ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ու խմբի անդամները հունիսի 24-ին հանդիպել են Վիետնամի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակության հետ:

Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել Վիետնամի հետ տարբեր ոլորտներում գործակցությունը՝ շեշտադրելով հատկապես կրթության բնագավառը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի ԲՈՒՀ-երում ուսանում են նաեւ վիետնամցի ուսանողներ: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության բնագավառներում գործակցությունը: Առաջնահերթ է համարվել ՀՀ-ում Վիետնամի դեսպանության բացումը:

Նգույեն Ման Թիենը վստահություն է հայտնել, որ այցը Հայաստանի Ազգային ժողով ուղենիշ կհանդիսանա հայ-վիետնամական միջխորհրդարանական կապերի մեկնարկի համար: Պատմելով իր երկրի տնտեսական հաջողությունների մասին՝ նա կարեւորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում գործակցությունը եւ նշել, որ Վիետնամն այսօր սուրճի եւ բրնձի արտահանման գծով աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 3 մլն դոլար եւ կա հնարավորություն՝ տարբեր տեսակի ապրանքներ արտահանելու եւ ներմուծելու: Պատվիրակության անդմանները տպավորված են հատկապես Հայաստանի անուշահամ մրգերով, աղանդերով եւ երկրի տեսարժան վայրերով:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշելով, որ երկկողմ համագործակցելու ցանկություն եւ ներուժ կա, հույս է հայտնել որ աշխատանքներում կլինեն հաջողություններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ